ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
4-2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ Մ.Թ.Ա.
Շենգավիթ հնավայրը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Շենգավիթ տարածաշրջանում, Հրազդան գետի ձախ ափին: Վաղ բրոնզեդարյան Հայաստանի հնագիտական ամենակարևոր հուշարձաններից մեկն է:
2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները գտան Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով:
2-1 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում:
7-ՐԴ ԴԱՐ Մ.Թ.Ա.
Կարմիր բլուրը Ուրարտուի հնագույն թագավորության Անդրկովկասյան գավառների մայրաքաղաքն էր: Ամբողջ տարածքը գտնվում էր զարգացման փուլում: Փորվել էին ոռոգման ջրանցքներ, ստեղծվել էին արհեստական պահեստային լճակներ, հիմնվել էր Թեյշեբաինի ամրոցը՝ Կարմիր բլրի վրա:
782 Մ.Թ.Ա.
Ժամանակակից մայրաքաղաքի հարավարևմտյան մասում Արգիշտի I թագավորը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը՝ Վանի թագավորության մայրաքաղաքը (Ուրարտու)՝ «երկրի հզորությունը ցույց տալու և թշնամիներին վախեցնելու համար»:
11-րդ դար
Քաղաքը դարձավ առևտրի կարևոր կենտրոն, որն անմիջականորեն կապված էր այն ժամանակվա Հայաստանի մայրաքաղաք Անիի հետ: Իշխան Ապիրատը պատվիրեց կառուցել Մամրի ոռոգման ջրանցքը (1031):
13-րդ դար
Տիրամայր եկեղեցու հիմնադրում (Կաթողիկե): Մատուռը կանգնեցվել է այն վայրում, որտեղ 7-րդ դարում թաղվել է Սուրբ Անանիայի աճյունը: Այսօր այն Սուրբ Զորավոր եկեղեցին է՝ Փարպեցի փողոցում:
1265
1265 թ.-ին Քանաքեռում տեղադրվել է Ամենափրկիչ խաչքարը: Այս խաչքարը այն սակավաթիվ խաչքարերից է, որոնք փրկվել են 1679թ.-ի ավերիչ երկրաշարժից:
1513-1735
Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Երևանը 14 անգամ «ձեռքից ձեռք անցավ». Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը մնաց Սեֆյան Պարսկաստանի պետության կազմում:
1603
Նոյեմբերի 15-ին Սեֆյան Պարսկաստանի բանակը պաշարեց Երևանը: Շահ Աբբաս I-ի պարսկական բանակը 9 ամսվա պաշարումից հետո գրավեց Երևանի ամրոցը, իսկ Արևելյան Կովկասի այլ քաղաքներ թույլ կամ առանց դիմադրության հանձնվեցին շահին: Հարյուր հազարավոր հայեր, այդ թվում ՝ Երևանի բնակիչները, գերեվարվեցին և ուղարկվեցին Պարսկաստան:
1652-1705
Էրիվանի հարուստ բնակիչ Խոջա Գրիգորը ջրատար է անցկացրել Գետառ գետի վենամասում գտնվող ջրհորից մինչև Հին թաղ (այժմ՝ Աբովյան փողոցի կենտրոն): Հովհաննես վարդապետը գումար է հատկացրել Գետառ գետի վրա քարե կամրջի կառուցման համար: Խոջա Փանոսը Սուրբ Զորավար եկեղեցու շինարարությունն է սկսել Անանիայի խարխուլ մատուռի տեղում:
1679
Հունիսի 4-ի երկրաշարժն ամբողջությամբ ավերեց քաղաքը: Հողին է հավասարվել Երևանի ամրոցը, ինչպես նաև հետևյալ եկեղեցիները՝ Պողոս-Պետրոսը, Կաթողիկեն, Զորավորը և Գեթսեմանի մատուռը:
1679-1680
Քանաքեռցի մեծահարուստ բնակիչ Խոջա Փլավին վերականգնել է Կարմիր կամուրջը` Հրազդան գետի երեք կամուրջներից մեկը մինչև 1804-1813թթ.: Կամուրջը կոչվել էր «կարմիր», քանի որ կառուցված էր կարմիր տուֆից:
1765-1766
Էրիվանի խանության կառավարիչ Հուսեյն Ալի Խանը կառուցեց քաղաքի ամենամեծ մզկիթը՝ Գյոյ-ջամին (Կապույտ մզկիթ): 20-րդ դարի սկզբին այն Էրիվանի յոթ գործող մզկիթներից մեկն էր: Մզկիթի վերականգնումը 1996-1999թթ. ֆինանսավորվել է Իրանի կողմից:
1826-1828
1826-1828թթ. ռուս-պարսկական 2-րդ պատերազմի ժամանակ՝ 1827 թվականի հոկտեմբերին, գեներալ Պասկևիչը գրավեց Էրիվանի ամրոցը: 1828 թվականի փետրվարի 10-ին իրանական Թուրքմենչայ գյուղում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Պարսկաստանը Էրիվանի և Նախիջևանի խանությունները զիջեց Ռուսաստանին:
1860-ԱԿԱՆՆԵՐ
Երևան նահանգի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևը հիմք դրեց Անգլիական այգուն: Այգին այսօր հանդիսանում է Երևան քաղաքի ամենահին պուրակներից մեկը:
1857
Բացվեց առաջին դեղատունը, որը պատկանում էր Շախնազարովներին։ Քաղաքային զբոսայգում սկսվեց շատրվանի շինարարություն:
1860
Էրիվանը բաժանվել էր 7 թաղամասերի՝ Կոնդ, Շագար, Դամիրբուլագ (Շորբուլագ, Շորախբյուր), Ձորագյուղ, Նորթաղ, Մալականի-թաղ և Նորք։
1863
1856 թվականի գլխավոր հատակագծով կառուցվել է հիմնական փողոցը և անվանվել Աստաֆևսկայա՝ մարզպետի անունով (այսօր՝ Աբովյան փողոց)։
1866
Ձիերով բազմատեղանի կառքերը, որոնք տեղափոխում էին թե՛ ուղևորներ, և՛ փոստ, սկսեցին կանոնավոր երթուղիներ կատարել Էրիվանից դեպի Թբիլիսի և Քութայիսի:
1877
Էրիվանը պաշտոնապես ստացավ քաղաքի կարգավիճակ, և Երևանի բերդի տեղում սկսվեց Թաիրովի գինու և կոնյակի գործարանի շինարարությունը։
1879
Սկսվեց Էրևանի առաջին քաղաքապետարանի շենքի շինարարությունը, ինչպես նաև քաղաքի առաջին թատրոնի շինարարությունը։
1883
Աստաֆիևսկայա փողոցում (ներկայումս՝ Աբովյան փողոց) բացվեցին «Երևան» հյուրանոցը (այժմ ՝ «Գրանդ Հոթել Երևան») և Թիֆլիսից Երևան տեղափոխված հայտնի լուսանկարիչ Լեոնի ֆոտոստուդիա-արհեստանոցը:
1892-1893
Էրիվանում հիմնվել է հանքային ջրի և լիմոնադի առաջին գործարանը, ինչպես նաև առաջին քաղաքային հիվանդանոցը։
1902
1902 թվականին առաջին անգամ երկաթուղային գիծն անցնում է Էրիվանով ՝ այն կապելով Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) և Թիֆլիսի հետ:
1906
Սկսեց գործել Երևանի «ձիաքարշiի» (ձիու երկաթուղու) առաջին գիծը՝ սկզբում Աստաֆևսկայա (ներկայիս Աբովյան) փողոցով, իսկ ավելի ուշ՝ դեպի երկաթուղային կայարան։
1913
Պարիսպների և ուղղափառ գերեզմանատան միջև ընկած հրապարակում կազմակերպվեց "Blerio" ինքնաթիռի առաջին ցուցադրական թռիչքը:
1912-1913
Ասում են, որ այս ժամանակ քաղաքում հայտնվել է առաջին ավտոմեքենան։ Այն բերվել է Թբիլիսիից։ Առաջին վարորդի անունը Վարդան էր, թեև քաղաքում հայտնի էր որպես Մաշտի։
1919
Հայկական առաջին ռադիոկայանը գործարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1919թ. սեպտեմբերի 25-ից:
1920
Երևանի 1920թ. քարտեզ-հատակագիծը, հեղինակ՝ Մ. Աստվածատրյան: Քարտեզի վրա պատկերված է Երևանը՝ մինչև 1924-1936թթ.-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի ստեղծումը, ինչը փոխեց քաղաքի էությունը՝ մարզկենտրոնից մայրաքաղաքի:
1921
1919թ.-ի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովը հիմնադրեց Հայաստանի պատմության թանգարանը: Թանգարանը այցելուների համար բացվեց 1921թ.-ի օգոստոսի 20-ին: Առաջին տնօրենը Երվանդ Լալայանն էր:
1921
Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ՝ որպես Արվեստի բաժին՝ պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը։
1924
Ալեքսանդր Թամանյանի կողմից մշակվում է Երևանի գլխավոր հատակագիծը: Հատակագիծը թարմացվեց 1932 թ.-ին:
1956
Ներկայիս Երևանի երկաթուղային կայարանի շենքը կառուցվել է 1956 թվականին, բացումը տեղի է ունեցել հուլիսի 22-ին։
1950
1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է մ.թ.ա. 782 թվականին։
1957
Օպերայի հրապարակում կանգնեցվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործներ Արա Սարկիսյան և Ղուկաս Չուբարյան) բրոնզե հուշարձանները։
1958
Ավարտվեցին Լենինի հրապարակում շենքերի համալիրի (ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Ռաֆո Իսրայելյան) և Լենինի պողոտայի վերևում (ներկայիս Մաշտոցի պողոտա) հին ձեռագրերի պահոցի՝ Մատենադարանի (ճարտարապետ Մարկ Գրիգորյան) շինարարական աշխատանքները:
1959
Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» «Սասունցի Դավիթ» պղնձաձույլ արձանի (քանդակագործ՝ Երվանդ Քոչար) բացումը։
1967
Ծիծեռնակաբերդի բլրի վրա կառուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
1968
Երևանցիներն ու հյուրերը նշեցին քաղաքի 2750-ամյակը։ Արին Բերդ բլրի ստորոտում բացվեց Էրեբունի թանգարանը: Հայ ջուլհակները ստեղծեցին հանրահայտ Էրեբունի գորգը, իսկ Երևանի փորձարարական ծխախոտի կոմբինատը սկսեց «Արին բերդ» և «Էրեբունի» ծխախոտի արտադրությունը, որոնք մեծ տարածում գտան։
1970
Բացվեց Անի հյուրանոցը: Այն անվանվել է միջնադարյան հայկական Անի քաղաքի՝ հայ ժողովրդի պատմական մայրաքաղաքներից մեկի անունով։
1991
Վլադիմիր Լենինի հուշարձանը ապամոնտաժվել է Հայաստանի անկախությունից առաջ։ Արձանը տեղադրվել էր 1940 թվականին։
2007
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարությունը սկսվել էր 2002թ.-ին:
2008
Սեպտեմբերի 29-ին շահագործման հանձնվեցին Երևանի համար երկու շատ կարևոր ճանապարհաշինական հանգույցներ՝ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ստորգետնյա անցումը և Սարալանջի խճուղու հարակից ճանապարհները։
2008
Դեկտեմբերի 13-ին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկի հարակից տարածքում տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանի հուշարձանի բացումը:
2009
Հունվարի 20-ին՝ բանաստեղծուհի Ս.Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակի օրը, բացվեց մեծանուն բանաստեղծուհու տուն-թանգարանը Երևանում։
2010
Մայիսի 24-ին բացվեց Երևանի Ազատության հրապարակի տակ կառուցված 500 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա կայանատեղին։
2011
Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնի հանդիսավոր բացումը Երևանում։
2011
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Մատենադարանի նոր գիտական համալիրի բացման հանդիսավոր արարողությունը։
2011
Հուլիսի 7-ին բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին: 2010-2011 թթ. Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ այգին ամբողջությամբ վերանորոգվել է:
2011
Սեպտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Անկախության 20-ամյակը, որի առիթով Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես։
2011
Սեպտեմբերի 21-ին առաջին անգամ գործարկվեց «Երևան Սիթի Տուր» քաղաքային ավտոբուսի պաշտոնական երթուղին։
2019
Մայիսի 10-ին բացվեց Երևանի 2800-ամյակի այգին։ Այգին Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ։
2019
Վերակառուցումից հետո՝ 2019 թվականի հունիսին, շահագործման հանձնվեց Դիանա Աբգարի անվան այգին։ Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի կենտրոնական հատվածում:
2019
Օգոստոսի 15-ին Երևանում բացվել է Արգենտինայի հանրապետության հրապարակը՝ Սայաթ-Նովա պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում։
2020
Ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, ցավոք, նույնպես չկարողացավ զերծ մնալ կորոնավիրուսային համաճարակից:
2020
2020 թվականին ՝ Հայաստանի մայրաքաղաք Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ Երևանը վերածվեց թիկունքի ՝ օգնություն ցուցաբերելով ռազմաճակատին:
2021
Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ գոտու հիմնանորոգում, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և առանձնացվել է հատուք կահավորված տարածք շների զբոսանքի համար:
2021
Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային եռալեզու հարթակ՝ visityerevan.am՝ կայք և բջջային հավելվածներ (iOS & Android).
2022
Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնն անցկացվեց Երևանում ՝ միավորելով աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների:
2022
Դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի 20-րդ մրցույթը: