ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Հայ Առաքելական եկեղեցիներից ամենամեծն է աշխարհում: Նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի
Կառուցվել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում: Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ (1695), որն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում:
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ այն 1695թ. կառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Եկեղեցու ներսի պատերին ագուցված են 15-17դդ. նախշազարդ խաչքարեր։
Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.` նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաեւ` նահատակված մալաթիահայերի հիշատակին:
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի
Եկեղեցին կառուցվել է XVII դ., 1981-84 թթ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է:
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ:
Նոր Նորքի (V զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցի
Եկեղեցու Սուրբ սեղանի Աստվածածնի նկարի հեղինակը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն է:
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Շինարարության ժամանակ հայտնաբերվել է հնամյա տաճարի սյան հիմնաքար: Բակում տեղադրվել է ցայտաղբյուր, խաչքար, կահավորվել երիցատունը և ծխական խորհրդի ատենապետի նստավայրը:
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (հիմնահատակ քանդված)
Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված V-VIդդ.` հնի մնացորդների վրա: Այն վերստին կառուցվել է 1679թ. երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ` XVII դարավերջին:
Գեթսեմանի մատուռ (հիմնահատակ քանդված)
Գտնվում էր այնտեղ, որտեղ կառուցվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ միագմբեթ եկեղեցի։
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի
Նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն:
Սուրբ Երրորդություն եկեղեցի
2005 թ. նոյեմբերի 20-ին կատարվեց Ս. Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը:
Կապույտ մզկիթ
Մզկիթը Երևանի կենտրոնում պահպանված հնագույն շենքերից է և քաղաքի իրանական շրջանի ամենանշանակալի կառույցը։
Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի
Խորհրդային իշխանության ժամանակ եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ապա՝ ակումբ զինվորականների համար: