ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ

Եթե երեկոյան Ձեզ անհրաժեշտ է հանգստանալ, վայելել սիրելի ըմպելիքը և մոռանալ կենցաղային գործերը, ապա Երևանը, բացի հարուստ մշակույթային կյանքից և համեղ խոհանոցից, Ձեզ կապահովի հաճեիլ ժամանցով: Երիտասարդների գիշերային կյանքը հիմնականում անցնում է բարերում և փաբերում է, որտեղ Դուք կարող եք համտեսել տեղական համեղ գարեջուր, գինի և զովացուցիչ ըմպելիքներ:
Երևանյան բարերն ու փաբերը հիմնականում գտնվում են քաղաքի փոքր կենտրոնում՝ Փարպեցի, Պուշկին, Սարյան և Թումանյան փողոցներում՝ «Բարերի և փաբերի թաղամասում»: Փաբեր և բարեր կան նաև Կասկադի հարակից տարածքում և Աբովյան փողոցում։ Քանի որ օբյեկտները միմյանց մոտ են գտնվում, մեկից մյուսն անցնելով, վստահաբար կգտնեք Ձեր ճաշակին համահունչ վայր: Օտարերկրացիներին ամենուր շատ ջերմ են դիմավորում, և յուրաքանչյուր օբյեկտ ունի անգլերեն լեզվով ճաշացանկ:
Երևանում փաբերն ավելի տարածված են, քան գիշերային ակումբները: Փաբերը հարմարավետ են, աշխույժ և միշտ մարդաշատ և միաժամանակ անվտանգ։ Ի դեպ, ծխելը Երևանի բոլոր փակ տարածքներում արգելված է։ Փաբերն ու բարերը բաց են ամբողջ գիշեր՝ ապահովելով տեղական և միջազգային դիջեյների տարբեր ժանրերի որակյալ երաժշտություն:
Հեշտ է հայտնվել «Բարերի և փաբերի թաղամասում», սակայն դժվար է թողնել այն: Բարի՜ ժամանց:
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Ղափամա
Ղափաման լցոնած դդումից հայկական ճաշատեսակ է։ Համաձայն ազգային ավանդույթների՝ հարսանյաց սեղանին ղափաման մատուցում էին որպես առատության խորհրդանիշ։
Ղափաման պատրաստվում է դդմի միջուկը հեռացնելով։ Դդմի վերին մասը կտրվում է և առանձնացվում է որպես կափարիչ, իսկ ինքը դդումն օգտագործվում է որպես կաթսա: Դդմի սերմերը գդալով հեռացվում են միջից։ Դդումը լցոնվում է թերխաշված բրնձով, թարմ մրգերով, թթվաքաղցր չրերով և մանրեցված ընկուզեղենով: Խճողակին կարելի է ավելացնել մեղր կամ շաքար և համեմել դարչինով։
