ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2007


Մարտի 23-ին Երևանում բացվեց «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոն Երևանում:


Կենտրոնն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ համալիր, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան՝ մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև՝ միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի՝ Հայաստանում ունեցած հին ավանդույթները։

Կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի և գործարար աշխարհի հետ։ Գործում են կինո և համերգասրահներ, ցուցասրահ, կոնֆերանսների սրահ, գրադարան, գրասենյակներ, նաև հյուրանոց, ռեստորան և խանութներ։

Կենտրոնն իրականացնում է տարբեր մշակութային ու կրթական ծրագրեր, ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, տարբեր խմբակներ, այդ թվում մեծ աշխատանք է կատարում հայ-ռուսական մշակութային և կրթական կապեր ստեղծելու գործում։ Իրականցվում են տարբեր միջոցառումներ։

Կենտրոնը տեղակայված է Ռուսաստանի հրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, Արգիշտի փողոցի 7 հասցեում։

ԱՅԼ

1880


Երևանի առաջին թերթը եղել է «Պսակը», որն առաջին անգամ լույս է տեսել 1880 թվականի մարտի 15-ին։

1919


Հայկական առաջին ռադիոկայանը գործարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1919թ. սեպտեմբերի 25-ից: