ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2007


Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարությունը սկսվել էր 2002թ.-ին:


Երեկոյան Հյուսիսային պողոտան լեփ-լեցուն է մարդկանցով, կյանքով և էներգիայով, ինչը զարմանալի չէ, քանի որ այն, լինելով հետիոտնային փողոց, միմյանց է կապում Երևանի կարևորագույն 2 հրապարակաները՝ Հանրապետության  և Ազատության (Օպերա)։

Պողոտան իր անվանումը ստացել է Հանրապետության հրապարակից դեպի հյուսիս ձգված լինելու շնորհիվ։ Նեկայումս դժվար է պատկերացնելը, որ տարիներ առաջ Հյուսիսային պողոտան գոյություն չի ունեցել։ Մինչ 20-րդ դարի ավարտը Հյուսիսային պողոտայի տեղում կիսախարխուլ շինություններ ու անկանոն կառուցապատմամբ միահարկ տներ էին։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի կառուցման որոշումը փորձագետների շրջանում բանավեճերի և քաղաքացիների բողոքների տարափ առաջացրեց։ Դեռևս 20-րդ դարում հեղինակավոր մեծագույն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Երևանի հատակագծում առանձնահատուկ տեղ էր հատկացրել ճառագայթաձև այս պողոտայի կառուցմանը։ Սակայն Թամանյանն ու հետագայում այլ մասնագետներ ևս չկարողացան իրագործել այս նախագիծը։ Գրեթե մեկ դար անց, վերջապես, կառուցվեց Հյուսաիսային պողոտան։ Իրենց բնավորության համաձայն՝ երևանցիները բավականին մտահոգ էին Հյուսիսային պողոտայում կառուցվող շենքերով։ Նրանք քննադատում էին նոր պողոտայի և՛ ոճը, և՛ պլանավորումը, և նրանց քննադատությունները, հաճախ, արդարացված էին։

Չնայած բոլոր բողոքներին ու անհամաձայնություններին՝ մարդիկ, միևնույն է, երեկոյան ժամերին սիրով զբոսնում են Հյուսիսային պողոտայում։ Մի քանի րոպե է պահանջվում պողոտայով Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ հասնելու համար։ Այս հատվածը շահավետ վայր է հաճելին օգտակարի հետ համատեղելու համար, քանի որ այն շատ արագ դարձավ Երևանի կարևոր բիզնես-կենտոններից մեկը։

Պողոտայի բացումից կարճ ժամանակ անց բազմաթիվ գրասենյակներ տեղափոխվեցին այստեղ՝ համակեցվելով հայտնի բրենդային բուտիկների հետ: Հատկապես, բրենդային խանութների սիրահարները կարող են գտնել այստեղ այն ամենը, ինչ փնտրում են՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, օծանելիք: Հյուսիսային պողոտայում նաև բջջային հեռահաղորդակցության օպերատորներն ունեն խանութ-կենտրոններ։ 

Հյուսիսային պողոտայի գործնական կյանքի եռուզեռը իր տեղը զիջում է երեկոյան ժամանցին․ սրճարաններն ու ռեստորանները լցվում են այցելուներով, մարդիկ զբոսնում  են լայն փողոցով, նստում  նստարաններին՝ հետևելով ծավալվող անցուդարձին։ Ամառային տաք երեկոներին այստեղ կհանդիպեք փողոցային երաժիշտների, մնջախաղացների, նկարիչների և այլ ստեղծագործ մարդկանց:

Երևանում տասնամյակներ շարունակ ստեղծված բազմաթիվ տեսարժան ու պատմական վայրեր կան, բայց և մեր օրերում քաղաքի ժամանակակից խորհրդանիշներից մեկը, անշուշտ, Հյուսիսային պողոտան է՝ ինչքան էլ որ տարեց երևանցիները մինչ օրս չեն ընդունում այդ փաստը: Ի վերջո՝ փարիզցիներն էլ երկար ժամանակ չէին կարողանում ընդունել Էյֆելյան աշտարակի գոյության փաստը։

ԱՅԼ

2-1 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.


Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում:

1957


Օպերայի հրապարակում կանգնեցվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործներ Արա Սարկիսյան և Ղուկաս Չուբարյան) բրոնզե հուշարձանները։