ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2022


Գիտության ու արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնն անցկացվեց Երևանում ՝ միավորելով աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների:


«STARMUS» միջազգային փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն 2011 թվականից անցկացվել է Թեներիֆե կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), հետագայում նաեւ Նորվեգիայում, Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար արվեստի միջոցով։


2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում անցկացվեց «STARMUS» VI փառատոնը, որը տեղի բնակչությանը հնարավորություն տվեց վայելելու գիտության ու արվեստի օրերը, ինչպես նաև օտարերկրացիներին այցելելու Հայաստան և ի թիվս փառատոնի ծրագրի՝ ծանոթանալու նաև Հայաստանի գիտական եւ մշակութային ժառանգությանը։

Միջոցառումներին Հայաստանում մասնակցեցին շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: 


«STARMUS»  փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ և խոսնակներ է ունենում։ 

Հայաստանում «STARMUS»  VI գիտության եւ արվեստի փառատոնը անցկացվեց «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին:


Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները եւ նպատակ ունի հանրայնացնելու գիտությունը մարդկության համար արվեստի միջոցով։ 


«STARMUS»  փառատոնի շրջանակներում է շնորհվում նաև աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգի հեղինակավոր շքանշանը (մեդալը), որը ճանաչում է գիտության հանրայնացման գործում ներդրումը։ 


ԱՅԼ

1880


Երևանի առաջին թերթը եղել է «Պսակը», որն առաջին անգամ լույս է տեսել 1880 թվականի մարտի 15-ին։

1902


1902 թվականին առաջին անգամ երկաթուղային գիծն անցնում է Էրիվանով ՝ այն կապելով Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) և Թիֆլիսի հետ: