ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1935


Հիմնադրվում է Երևանի բուսաբանական այգին:


Բուսաբանական այգին հիմնադրել է Է.Ղազարյանի կողմից։ Ներկայումս այն զբաղեցնում է 80 հա, իսկ նախկինում՝ 105 հա։ Այգին գտնվում է ծովի մակարդակից 1200-1250 մետր բարձրության վրա։ Գտնվում է սուր մայրցամաքային կլիմայի կիսաանապատային գոտում։ Այն պատկանում է ՀՀ ազգային ակադեմիային և ներառում է գիտահետազոտական ինստիտուտ, որը կատարում է բազմաթիվ հետազոտություններ։ Այստեղ կարելի է տեսնել ծառերի և թփերի տեսակներ ոչ միայն Հայաստանի բոլոր շրջաններից, այլև Կովկասից, Հյուսիսային Ամերիկայից, Չինաստանից, Կորեայից և Հեռավոր Արևելքից։ Բուսաբանական այգու մի հատվածում ներկայացված են ծաղիկների մոտ 1100 տեսակ։

ԱՅԼ

2008


Սեպտեմբերի 29-ին շահագործման հանձնվեցին Երևանի համար երկու շատ կարևոր ճանապարհաշինական հանգույցներ՝ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ստորգետնյա անցումը և Սարալանջի խճուղու հարակից ճանապարհները։

1936


Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում կառուցվում է «Մոսկվա» կինոթատրոնը։