ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ԵՐԵՎԱՆԸ
Բարի՜ գալուստ աշխարհի ամենահին քաղաքներից ամենաերիտասարդը:
Բարի գալուստ Երևան՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք:
Երևանը տոնական գունապնակ է տարվա ցանկացած եղանակին: Այստեղ զբոսաշրջության համար բարեհաջող է ողջ տարին. ձմեռը մեղմաշունչ է, գարունը գունեղ, ամառը տոնական, իսկ աշունը՝ երկար և տաք:
Երևանում կողք կողքի համատեղվում են հեռավոր անցյալն ու աշխույժ ներկան: Այստեղ կարելի է գտնել ինչպես դարերի պատմություն ուեցող եկեղեցիներ և պատմամշակութային կոթողներ, թանգարաններ և պատկերասրահներ, այնպես էլ տեսարժան և ժամանցի ժամանակակից վայրեր՝ ակումբներ, ռեստորաններ, պանդոկներ, բարեր, մանկական զվարճանքի գոտիներ, առևտրի կենտրոններ, վարդագույն զարդաքանդակներով հրապարակներ ու սաղարթախիտ այգիներ ու պուրակներ… Ջազը, ռոքը, ժողովրդական ու դասական երաժշտությունն, ազգային պարերը, եկեղեցական, զվարճանքի և մշակութային միջոցառումներն ու փառատոնները, փողոցում մեծից փոքր իրար ջրող և մինչև վերջին թելը թրջված երջանիկ մարդիկ ձեր շրջագայությունը կդարձնեն անմոռանալի... Իսկ բազմազան համային երանգներով հարուստ հայկական ազգային խոհանոցն ու ըմպելիքները բացահայտում կլինեն, անգամ, առավել բծախնդիր գուրմանների համար:
Երևանցիները սիրում են կյանքը, առիթ և անառիթ խնջույքները, հարսանեկան արարողությունները, իսկ հայկական հյուրընկալությունն անսահման է: Մի զարմացեք և մի հրաժարվեք, եթե ձեզ անսպասելիորեն հրավիրեն իրենց տուն՝ ուրախությունը շարունակելու և բաց թողնեն նվերներով: Այստեղ գիտեն՝ ինչպես երջանկացնել:
Այնպես որ, եթե սիրում եք ճանապարհորդել, ձեր հիշողությունների հավաքածուն, անկասկած, թերի կլինի առանց երևանյան ջերմ տպավորությունների: Բիբլիական Արարատի շքեղ համայնապատկերով արևային Երևանը սիրով սպասում է ձեզ:
ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵԼ
Ի՞նչ տեսնել Երևան առաջին ուղևորության ժամանակ
Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի պահպանման և ուսումնասիրության կենտրոն: Մատենադարանում է գտնվում հին հայկական ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը։
Կասկադ համալիր Երևանում
Կասկադը քաղաքի իսկապես հոյակապ հատվածներից մեկն է, որտեղ արվեստը, քաղաքային աշխույժ կյանքը և ճարտարապետությունը, կանաչ տարածքները հիանալի միաձուլվում են իրար:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Հայ Առաքելական եկեղեցիներից ամենամեծն է աշխարհում: Նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Օպերայի և բալետի թատրոնն իր ուրույն տեղն է զբաղեցնում մայրաքաղաքի կյանքում։ Երևանի հենց կենտրոնում գտնվող թատրոնը մշակութային կենտրոն է և մայրաքաղաքի ճարտարապետական հաղթանակներից մեկը։
Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական քաղաքային հրապարակն է և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետական համալիրներից մեկը:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Կոնդի բարձունքին` մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թ. կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
Հայաստանի Պատմության Թանգարան
Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:
Սուրբ Սարգիս եկեղեցի
1453 թվականին կառուցված Ձորագյուղի ծխական եկեղեցու փոքրիկ մատուռում աղոթում էին կաթողիկոսն ու սուրբը:
Երևան դարձած իմ Էրեբունի,Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:Երևան դարձած իմ Էրեբունի,Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,Մեծանաս դարով, Երևան:
Երևանում
«Երեկոյան Երևան» երթուղի
Բացի ամենօրյա կանոնավոր երթուղիներից, Հանրապետության հրապարակից գործում է «Երեկոյան Երևան» տուրը:
Ընտանեկան
Խումբը՝
8-50
անձ
Զբոսավար
ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ
Բաց տանիքով երկհարկանի ավտոբուսն առաջարկում է ֆանտաստիկ տեսարաններ և հիանալի մթնոլորտ Երևանը վայելելու համար:
Ընտանեկան
Խումբը՝
8-60
անձ
Աուդիոգիդ
«ԿՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՐ» ԵՐԹՈՒՂԻ
Երևանի հին և նոր եկեղեցիները, քրիստոնեական հուշարձանները և Հայ առաքելական եկեղեցու հարուստ պատմությունը այս շրջագայության մեջ:
Ընտանեկան
Խումբը՝
8-15
անձ
Զբոսավար
Երևանում
Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգ
Թումանյանի Անվան Այգի
Free AMD
Չրք 20:00
WCIT 2024 / DigiTec
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
+37410 399 955, +37410 393 900
Ուրբ 12:00