ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1919


Հայկական առաջին ռադիոկայանը գործարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1919թ. սեպտեմբերի 25-ից:


Ռադիոն Հայաստանում հիմնվել է 1919 թվականին, երբ Թիֆլիսում գնվեց և Երևան տեղափոխվեց Մարկոնիե տիպի ռադիոկայան:

Այն կոչվեց «Ուժեղ ռադիո» և  տեղակայվեց Երևանի երկաթուղային կայարանի շենքում։ 

1925 թվականին որոշում ընդունվեց Երևանում հանրապետական նշանակության ռադիոկայան հիմնելու վերաբերյալ, և «Ուժեղ ռադիոկայան»-ի աշխատակիցները տեղափոխվեցին նոր ռադիոկայան:

1926թ.-ին նոր ռադիոկայանը, երկաթուղային կայարանի շենքից եթեր հեռարձակեց 25 րոպե տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը:

Ըստ ռադիոտեսաբանների, ռադիոյի պարբերական հեռարձակումներն սկսվեցին միայն  1927 թվականից։


Նոր ռադիոկայանին պայմաններ էին պետք զարգանալու համար, և 1926 թվականին Անդրփոստ-հեռժողկոմատի տրամադրած 700 ռուբլիով Ռադիոն տեղափոխվեց «Ինտուրիստ» հյուրանոցի չորորդ հարկ։ Դա այսօրվա «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցն է, որտեղ և հատկացված 4 սենյակներում Երևանի ռադիոն շարունակեց իր աշխատանքները։

Առաջին ուղիղ ռադիոռեպորտաժը կազմակերպվեց 1934թ.-ին Երևանի Լենինի (այժմ Հանրապետության) հրապարակից։ 


1950-ականները նշանավորվեցին նրանով, որ շահագործման հանձնվեց այն ժամանակվա լավագույն տեխնիկայով  ու սարքավորումներով հագեցված Ռադիոտունը: Ճարտարապետի՝ Հովհաննես Մարգարյանի ոչ բոլոր մտահղացումներն իրականություն դարձան: Ըստ նախնական տարբերակների, Ռադիոտան ճակատային մասը պետք է լիներ եռաստիճան աշտարակով և սայրաձողով (շպիլ): Սակայն, աշտարակն ու սայրաձողը համարվեցին «ավելորդություններ» և չկառուցվեցին: 


Ռադիոյում հաղորդումներն սկսեցին երաժշտական  ձևավորմամբ ներկայացվել 1950-ականներից: 

1956 թվականին ծնվեց հայկական հեռուստատեսությունը։  Հեռուստատեսությունը խլեց ռադիոյի եթերային լավագույն ժամերն ու զանգվածային լսարանի գերակշիռ մասը:Սակայն 1990-ական թվականներին  երկրաշարժ ապրած և պատերազմական իրավիճակում ապրող Հայաստանի բնակչությունը կրկին ակտիվ ռադիոլսող դարձավ։ 

2017 թ-ից թվայնացվում է Հանրային ռադիոյի ձայնադարանը՝ շուրջ 20 հազար ձայնագրություն՝ ռադիոհաղորդումներ , ռադիոներկայացումներ և այն ամենը, ինչ երկար տարիներ պահպանել է արդեն 93-ամյա Հայաստանի հանրային ռադիոն։




ԱՅԼ

1991


Վլադիմիր Լենինի հուշարձանը ապամոնտաժվել է Հայաստանի անկախությունից առաջ։ Արձանը տեղադրվել էր 1940 թվականին։

1976-1987


Մարզահամերգային համալիրը կառուցվել է Ծիծեռնակաբերդի բլրի վրա։