ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Card image cap

Շոփինիգը և հուշանվերների գնումը զբոսաշրջային ճանապարհորդության անբաժանելի մասն են: Երևանի հյուրերը կարող են հաճելի գնումներ կատարել ժամանակակից առևտրի կենտրոններից և սուպերմարկետներից: Տեղական ձեռագործ հուշանվերներ կարելի է ձեռք բերել ինչպես քաղաքի կենտրոնի բաց շուկաներում, այնպես էլ փոքր հուշանվերների խանութներում։ Այսպիսով, տուն վերադառնալիս մի մոռացեք ձեզ հետ վերցնել հայկական չրեր և շոկոլադե դելիկատեսներ, հայկական կոնյակ և գինի, կավից կամ ծիրանի փայտից պատրաստված հուշանվերներ և, հնարավոր է, նույնիսկ ձեռագործ գորգ՝ ճանապարհորդության հավերժ հիշատակի համար:

Արհեստագործության վերնիսաժ


Վերնիսաժը բաց շուկա-ցուցահանդես է Երևանի կենտրոնում, որտեղ դուք կգտնեք հայկական ձեռագործ գլուխգործոցներ, բացառիկ հուշանվերներ և արվեստի գործեր:

Պ. Բուզանդի փ. 1
Նկարիչների վերնիսաժ


Նկարիչների Վերնիսաժը գտնվում է Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։ Այստեղ դուք կարող եք գնել նկարներ յուրաքանչյուր ճաշակի համար:

Մ. Սարյանի պուրակ
«Սիզնս Պարկ Սթեյշն» տոնավաճառ


«Սիզնս Պարկ Սթեյշնը» կգործի Երևանի կենտրոնում 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 20-ը:

Դիանա Աբգարի անվան այգի
+37433 661 166