ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1970
Բացվեց Անի հյուրանոցը: Այն անվանվել է միջնադարյան հայկական Անի քաղաքի՝ հայ ժողովրդի պատմական մայրաքաղաքներից մեկի անունով։
Երևանի Անի Պլազա հյուրանոցը Հայաստանի հնագույն հյուրանոցներից է, որն արդեն շուրջ կես դար սպասարկում է միջազգային հյուրերին։ Հիմնադրվելով 1970 թվականին որպես «Ինտուրիստ» հյուրանոց, այն արագորեն դարձավ մայրաքաղաքի կյանքի կարևոր մասը: Խորհրդային տարիներին եղել է որպես պետական ձեռնարկություն։ ԽՍՀՄ փլուզումից հետո Անի հյուրանոցը սեփականաշնորհվել է (1998 թ.), իսկ հիմնանորոգումից հետո` 1999 թվականին, վերաբացվել է որպես Անի Պլազա հյուրանոց։ Հյուրանոցը գտնվում է Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում՝ Աբովյան փողոցի հետ խաչմերուկում։
ԱՅԼ
2010
Մայիսի 24-ին բացվեց Երևանի Ազատության հրապարակի տակ կառուցված 500 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա կայանատեղին։
2008
Սեպտեմբերի 29-ին շահագործման հանձնվեցին Երևանի համար երկու շատ կարևոր ճանապարհաշինական հանգույցներ՝ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ստորգետնյա անցումը և Սարալանջի խճուղու հարակից ճանապարհները։