ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1850
Հունվարի 2-ին Երևանում բացվում է Սբ. Հռիփսիմեի անվան օրիորդաց դպրոցը։
Հունվարի 2-ին Երևանում բացվում է Սբ. Հռիփսիմեի անվան օրիորդաց դպրոցը։ 1884թ.-ին դպրոցը դառնում է իգական պրոգիմնազիա, իսկ 1898թ.-ին` գիմնազիա: Գործում էր Նազարովի փողոցում (այժմ` Ամիրյան) կառուցված հարմարավետ, գեղեցիկ շենքում, որը կանգուն է նաև մեր օրերում։ Այստեղ սովորում էին հիմնականում հարուստների աղջիկները, քանզի ուսումը շատ թանկ էր, և սովորական քաղաքացիները վճարել չէին կարող։ Հետաքրքիր է, որ ընդունելության փաստաթղթերում ծննդյան վկայականից բացի կարևոր էին նաև տեղեկանքները մկրտվելու, առողջական վիճակի և ծաղիկ հիվանդության դեմ պատվաստված լինելու մասին։
Գիմնազիայում մի քանի կարևոր առարկաների հետ (ռուսաց լեզու, թվաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն) դասավանդել են նաև նկարչություն, երաժշտություն, պար, ձեռագործ, հիգիենա և մի քանի այլ առարկաներ, որոնք արական դպրոցներում չէին դասավանդում։ Հայոց լեզուն պարտադիր առարկաների ցանկում չէր, և սանուհիները բողոքի ու դասադուլների գնով էին նվաճում մայրենին սովորելու իրավունքը։
Կանանց կրթությունը Երևանում 19-րդ դարում
ԱՅԼ
4-2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ Մ.Թ.Ա.
Շենգավիթ հնավայրը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Շենգավիթ տարածաշրջանում, Հրազդան գետի ձախ ափին: Վաղ բրոնզեդարյան Հայաստանի հնագիտական ամենակարևոր հուշարձաններից մեկն է: