ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

2011


Հուլիսի 7-ին բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին: 2010-2011 թթ. Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ այգին ամբողջությամբ վերանորոգվել է:


Լիոնի հանրային զբոսայգին, որը երևանցիների շրջանում հայտնի է որպես Թոխմախի այգի,  գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Այն զբաղեցնում է 17 հա տարածք, և այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը: Այն զբաղեցնում է 8 հա տարածք և օգատգործվում է «վինդսերֆինգ» սպորտաձևի սիրահարների կողմից։

Արհեստական լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։

1578 թվականին լիճը վերանորոգվում է Երևանի կառավարիչ Մեհմեդ Թոխմախ խանի կողմից և անվանում Թոխմախի լիճ։

1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են։ Ստեղծվել է գեղեցիկ այգի։ Այդ ժամանակվանից լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով։

Խորհրդային ժամանակաշրջանում լիճը անվանվեց կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին Կոմերիտմիության լիճ, 2000 թվականից՝ Վարդավառի լիճ։

2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ և վերաբացվել է 2011 թվականի հուլիսին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Այգին վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը:

ԱՅԼ

1971


Լենինի պողոտայում (այժմ՝ Մաշտոցի պողոտա) բացվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը։

2015


Հունվարի 29-ին բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։