ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2024
Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի
Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:
Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ: Փաստաթուղթն անցել է բազմաթիվ ճշգրտումների, համեմատությունների, բացերի լրացման փուլերով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս կարևորել է առաջիկայում GIS քարտեզում ամեն մի առանձին հողային միավորի ճարտարապետահատակագծային առաջադրանքի բաց և թափանցիկ ներկայացումը։
ԱՅԼ
2011
Սեպտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Անկախության 20-ամյակը, որի առիթով Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես։
2-ՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները գտան Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով: