ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1959


Կառուցվում են Մատենադարանի, Ծածկած շուկայի և Գիտությունների ազգային ակադեմաիայի շենքերը:


Հայկական ՍՍՌ Կուլտուրայի մինիստրության պաշտոնական օրգանը՝ «Սովետական Արվեստ» ամսագիրը 1959 թվականի դեկտեմբերին լույս տեսած տարեվերջյան համարում հետաքրքիր ծաղկաքաղ է ներկայացնում, թե Երևանում ինչ նշանակալի շենք-շինություններ են կառուցվել և շահագործման հանձնվել անցնող տարվա ընթացում։ 

Ըստ այդմ, 1959 թվականին շահագործման են հանձնվել երևանցիների կողմից սիրված և հայտնի այնպիսի շենքեր, ինչպիսիք են, օրինակ, Մատենադարանի շենքը՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյան, Բաղրամյան պողոտայում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը՝ ճարտարապետ Սամվել Սաֆարյան, Երևանի Պարարվեստի ուսումնարանի (ներկայում՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջ) շենքը՝ ճարտարապետ Գևորգ Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի որդին, Կոմիտասի պողոտայում գտնվող Ծածկած շուկայի շենքը՝ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ 

Բացի այդ, ըստ հրապարակման, այդ տարում շահագործման է հանձնվել նաև Ծերեթելի փողոցն իր շենքերով՝ ճարտարապետներ Ռ․ Իսրայելյան և Ռ․ Ալավերդյան, ինչպես նաև բնակելի շենքեր Չարենցի և Թումանյան փողոցներում՝ ճարտարապետներ Հ․ Բաբաջանյան, Վ․ Հյուսյան, Գ․ Սարգսյան։

ԱՅԼ

1902


1902 թվականին առաջին անգամ երկաթուղային գիծն անցնում է Էրիվանով ՝ այն կապելով Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) և Թիֆլիսի հետ:

1921


Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ՝ որպես Արվեստի բաժին՝ պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը։