ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Բացահայտեք հայկական գարեջրի յուրօրինակ աշխարհը
Հայաստանը թերևս առավել հայտնի է իր կոնյակի և գինու մշակույթով, այնուամենայնիվ, Հայաստանում ձևավորվում է նաև արհեստագործական (քրաֆթ) գարեջրի մշակույթը, որն արժե ուսումնասիրել զբոսաշրջիկներին:
Հայաստանում գարեջուր արտադրվել է դեռևս հնագույն ժամանակներից՝ Ք.ա. 5-րդ դարում: Հույն փիլիսոփա, Քսենոփոնը Հին Հայաստանի գյուղերից մեկում ժամանելուց հետո, իր «Անաբասիս» աշխատությունւոմ գրում է Հայաստանում գինու և գարեջրի պատրաստման ավանդույթների մասին: Նա մասնավորապես նկարագրել է. «Կավե անոթներում (կավե ամաններում) պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն և գարու ըմպելիք։ Խմիչքի մեջ եզրերով անոթների վերին մակարդակում լողում էին գարու հատիկներ, իսկ սափորի վրա կար անցք, որտեղ խրված էր մեծ ու փոքր եղեգ։ Ով ցանկանում էր խմել, ստիպված էր եղեգն իր բերանը վերցնել և քաշել հենց եղեգի միջով: Ջրի հետ չխառնված գինին և գարեջուրը շատ թունդ էին, բայց տեղացիների համար այն շատ հաճելի խմիչք էր»:

ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական կոնյակ՝ հավերժական ավանդույթ
Հայկական կոնյակը պատրաստվում է Արարատյան դաշտում աճեցված ընտիր խաղողից։ Այս թունդ ալկոհոլային խմիչքը պատմականորեն հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակով, անհավատալի համով և լավագույն ավանդույթներով:
Հայկական կոնյակի պատմությունը սկսվում է 19-րդ դարից, երբ մի խումբ հայ վաճառականներ որոշեցին սկսել արտադրել կոնյակի սեփական տարբերակը՝ ոգեշնչված ֆրանսիական կոնյակի պատրաստման գործընթացից։ Օգտագործելով տեղական խաղողը և թորման ավանդական մեթոդները՝ նրանք ստեղծեցին յուրահատուկ և բարձր որակի հայկական ոգելից խմիչք։
