ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Ռենոմե» ռեստորանը գտնվում է Փավստոս Բուզանդի 91 հասցեում՝ մայրաքաղաքային զբոսանքի ու ժամանցի համար նախատեսված վայրերից մեկի՝ «Սիզընս» այգու տարածքում, «Երեմյան Փրոջեքթս»-ի «Կազա Նոստրա» իտալական ռեստորանի վերնահարկում:
«Ռենոմե»-ն Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին ռեստորանն է, որը հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով։ Գաստրոնոմիայի իրական գիտակներն, ովքեր սիրում և գնահատում են խոհարարների բարձր պրոֆեսիոնալիզմն ու քաջատեղյակ են բարձր խոհանոցի ուտեստների պատրաստման արվեստի մանրամասներին, կգնահատեն ռեստորանի առանձնահատուկ և հեղինակային ուտեստներով ճաշացանկը:
«Ռենոմե»-ն՝ 20 հյուրի համար նախատեսված ռեստորան է: Այստեղ հյուրերին ներկայացվում է՝ 10-12 յուրահատուկ ուտեստով հեղինակային սեթ-մենյու, լավագույն գինիների ընտրանիով, յուրահատուկ սպասարկմամբ և անհատական մոտեցումով։ Ռեստորանը գործում է երեկոյան 19.00-ից:
«Ռենոմե» անվանումը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ հեղինակություն, համբավ։