ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Կովկաս» պանդոկն իր հյուրերին ներկայացնում է ոչ միայն կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն ու ճաշատեսակները, այլև հայկական հյուրասիրության ավանդույթներն ու սովորույթները:
Այստեղ մատուցվող խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը կովկասյան խոհանոցի ավանդական բաղադրատոմսեր են, օգտագործվող թարմ ու օրգանիկ սննդամթերքը՝ սեփական ֆազենդայից, ինչպես նաև բազմատեսակ համեմունքները:
Փայտե սեղաններն ու աթոռները, կավե սպասքն ու ավանդական գյուղական դիզայնը յուրահատուկ միջավայր են ստեղծում կտրվելու բոհեմական կյանքից ու վայելելու պարզ, հասարակ հայկական հյուրընկալությունը: