ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
Ամեն օրը կարող է հաճելի և արևոտ լինել, եթե սկսեք այն ճիշտ նախաճաշով: Այսպես են կարծում «De Angelo» ռեստորանում։ Այստեղ մատուցում են նրբաբլիթներ, բելգիական վաֆլիներ, պանրով կարկանդակներ և այլ ուտեստներ, որոնք ձեզ կստիպեն կրկին և կրկին վերադառնալ այս ռեստորան: Բացի այդ, «De Angelo»-ում պատրաստում են բրուքլինյան պիցցա և տնական մակարոններ, կան նաև բուրատայով ուտեստներ։
Պարզապես պատկերացրեք. Երևանը չլքելով՝ հայտնվում եք Փարիզում՝ անկյունային սրճարաններից մեկում, որտեղ տարածվել է թարմ խմորեղենի բույրը, և ծանոթ մատուցողը ձեզ մի գավաթ գինի կամ թարմ սուրճ է առաջարկում։ Կարելի է նստել առաջին կամ երկրորդ հարկի սրահում, վայելել եվրոպական խոհանոցը՝ ֆրանսիական երաժշտության ուղեկցությամբ։ Կամ կարող եք ընտրել ամառային պատշգամբը, որտեղից հնարավոր է հետևել քաղաքի անշտապ ռիթմին։
Երեկոյան «De Angelo» -ն վերածվում է բարի. փոխվում է երաժշտությունը, փոխվում է տրամադրությունը, լույսերը խլանում են: Սա հիանալի ժամանակ է ֆիրմային կոկտեյլներ փորձելու և հանգստանալու համար: