ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Seasons» ռեստորանը ներկայանում է հետաքրքիր և հարուստ ճաշացանկով։ Ռեստորանը չունի կոնկրետ երկրի խոհանոցի ուղղվածություն, բոլոր խոհանոցներից մեկտեղված են ամենահամեղն ու յուրահատուկը։ Ռեստորանում մատուցվում են եվրոպական խոհանոցի հետաքրքիր, միևնույն ժամանակ հանրաճանաչ մսային և բանջարեղենային ուտեստներ, ինչպես նաև ինքնատիպ ոճով պատրաստված համեղ ծովամթերք:
«Seasons» ռեստորանը գրավում է իր կենդանի ջազ-բլյուզ կատարումներով, որոնց ներքո անցկացվում են ինչպես տոնական, ընտանեկան միջոցառումները, այնպես էլ գործնական հանդիպումները: