ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Livingston» ռեստորանը բացվել է 2019 թվականի հոկտեմբերի 5-ին և գտնվում է Երևան քաղաքի ճարտարապետական դիմագծի խորհրդանիշ, դեռևս 1986 թվականին կառուցված՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում: Ռեստորանի պատշգամբներից բացվում է շքեղ համայնապատկեր դեպի լուսաշատ մայրաքաղաք Երևանը:
«Livingston» ռեստորանի անվանման ու կոնցեպտի համար ոգեշնչող են եղել կառույցի՝ ճախրանքի ընթացքում գտնվող թռչնի թևերի բացվածքի ասոցիացիաներ առաջացնող ճարտարապետությունն ու պատշգամբներից բացվող երկնքի տեսարանը: Իսկ կոնցեպտի հիմքում հանրահայտ Ռիչարդ Բախի՝ «Livingston» ճայն է, իր տարբերվելու փիլիսոփայությամբ և ազատության գաղափարախոսությամբ:
Ռեստորանն իր տեսակով եզակի է և իր հյուրերին առաջարկում է միայն բարձրակարգն ու յուրահատուկը: Հյուրերն այստեղ հնարավորություն ունեն բացահայտել նոր համեր՝ ճաշակելով նաև ֆյուժն խոհանոցին բնորոշ հեղինակային ուտեստներ:
Ժամը 19:00-23:00-ը ռեստորանում հնչում են 1960-70-ականների ամենահայտնի մեղեդիներն ու երգերը մաեստրո Երվանդ Երզնկյանի կողմից ղեկավարվող՝ «Livingston» ջազ-նվագախմբի նվագակցությամբ և անվանի մեներգիչների կատարմամբ: Իսկ ժամը 23:00-ից հնչում են ժամանակակից ակումբային ռիթմեր հայտնի և սիրված դիջեյների և նվագախմբերի կողմից: