ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
Արևմտյան Հայաստանի խոհանոցը ներկայացնող «Mayrig» ռեստորանը Երևանում բացվել է 2018 թվականին Ամիրյան 6 հասցեում: Այստեղ ուտեստները պատրաստվում են ռեստորանի հիմնադիր Ալին Կամակյանի՝ Մուսա լեռից Լիբանան գաղթած տատիկի բաղադրատոմսերով:
Ցանկանալով աշխարհին ներկայացնել միջերկրական-հայկական խոհանոցը՝ 2003 թվականին Ալինը Բեյրութում բացել է առաջին «Mayrig» ռեստորանը, իսկ տարիներ անց «Mayrig» հիմնել է նաև Մալդիվյան կղզիներում, Դուբայում և Սաուդյան Արաբիայում: Տարիքով ամենափոքրը Երևանի «Mayrig»-ն է:
Ռեստորանի ուտեստների 75%-ը ունեն բուսական ծագում, հատկապես եվրոպացի հյուրերն են նախընտրում նման ուտեստներ: Վերջերս ավելացվել են նաև մսային ու ձկնային ճաշատեսակներ:
Հայաստանում արևմտահայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններ շատ կան, սակայն «Մայրիկ» ռեստորանի ուտեստները պատրաստվում են ճիշտ այնպես, ինչպես Արևմտյան
Հայաստանում են պատրաստվել: