ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Burgery


«Burgery»-ի հիմնական այցեքարտը բուրգերների որակյալ և թարմ բաղադրիչներն են: Ռեստորանում բուրգերները պատրաստվում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում բուծվող անգուսի թարմ, էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսից: Իսկ հացերը թխվում են հենց Ընկերության խոհարարների հատուկ մշակված բաղադրատոմսով՝ բարձրակարգ ալյուրից, առանց որևէ արհեստական հավելումների: 

«Burgery»-ում գործում է նաև «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութի հատված, որտեղից հնարավոր է ձեռք բերել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Արցախ» գործարանում պատրաստվող կիսապատրաստվածքների լայն տեսականին, տանը բուրգեր պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ ֆիրմային միս և հաց, ինչպես նաև «Երեմյան Փրոդաքթս»-ի համեղ ու թարմ կաթնամթերքն ու մսամթերքը:

«Burgery»-ում կարելի է ճաշակել ոչ միայն բազմատեսակ հյութեղ բուրգերներ, այլև Ընկերության հրուշակագործի պատրաստած նրբահամ և անուշաբույր քաղցրավենիքը:

«Burgery»-ի բուրգերները հնարավոր է պատվիրել նաև «Երեմյան Դելիվերի» առաքման ծառայության միջոցով՝ +374 10 600 006:


Ամիրյան փող․ 3/37
+37443997700