ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Cascade Royal


Ինչպես Ազնավուրի երգերն են ներկայացնում ֆրանսիական /եվրոպական/ նուրբ ճաշակն ու արվեստը, իսկ կատարման ընթացքում թևածում է հայկական ոգին, այդպես էլ նրա կեցավայրի անմիջական հարևանությամբ գտնվող նորակառույց «Cascade Royal»  ռեստորանն իր հաճախորդներին ներկայանում է որպես եվրոպական ու հայկական ախորժահամ ուտեստների բարձրակարգ սպասարկման հանգստավայր:

Լաունջ Ռեստորանին բնորոշ բացառիկ առանձնահատկություններն են`

  • Ողջ Երևանն ու Արարատը լեռը ընդգրկող համայնապատկերը..
  • Կլասիկ ու մոդերն ոճի համակցությամբ արտաքին ու ներքին դիզայնը:
  • Եվրոպական ու հայկական նրբահամ ճաշացանկը:
  • Յուրաքանչուր հաճախորդի տրամադրությանն ու նախասիրությանը համապատասխան սրահներ՝ լաունջ բար, ռեստորան:
  • Սպասարկման բարձրակարգ մակարդակը, որի մեջ միախառնված է ժամանակակից եվրոպական բարձրակարգ սպասարկումը, ինչպես նաև հայկական դարավոր ջերմությունը ու հյուրընկալությունը հյուրերի նկատմամբ…
  • Երեխաների համար նախատեսված մանկական սենյակը, որտեղ դայակի հսկողությամբ երեխաները կարող են ուրախանալ ու խաղալ, իսկ մեծահասակները հանգիստ վայելեն համեղ ճաշատեսակներն ու տեսարանը դեպի Երևան քաղաք:

Այստեղ ճաշելը, հանգստանալը, անկրկնելի բնապատկերով հիանալը միահյուսված են, որով և «Cascade Royal»-ը դարձնում են Երևանի բացառիկ տեսարժան վայրերից մեկը: 



Անտառային փող. 192
+37411 440 144

ԱՅԼ ՏԵՂԵՐ