ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Ararat Tavern»-ը բացվել է 2019 թ-ին և արդեն սիրվել է ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հյուրերի կողմից։
Հայկական և վրացական հարուստ խոհանոցի շնորհիվ յուրաքանչյուր հյուր կգտնի իր նախընտրած ուտեստը, իսկ հայկական ինտերիերն էլ ավելի է ջերմացնում մթնոլորտը։
Ամեն օր ժամը 19:00-ից «Ararat Tavern»-ում հնչում է հայկական կենդանի երաժշտություն։