ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Genacvale» պանդոկի առաջին մասնաճյուղը բացվել է 2007 թվականին՝ Կիևյան 7 հասցեում:
Տարիների ընթացքում ռեստորանը ձեռք է բերել քաղաքացիների ու քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Այժմ «Genacvale» պանդոկն արդեն ներկայանում է 5 մասնաճյուղով, որոնցից յուրաքանչյուրի առջև իր հյուրերին է դիմավորում սիրելի կինտո «Գենոն»` տարբեր կերպարներով։
Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից մեկը՝ «Genacvale» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի մատուցման գործում և հիմնադրման օրվանից ձգտել է համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները՝ ստեղծելով ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ։
«Genacvale»-ում պարրբերաբար անցկացվում են խոհարարների վերապատրասումներ, հրավիրվում են վրացի հմուտ խոհարարներ։
Ռեստորանի ցանցում գործում է առաքման ծառայություն, որի շնորհիվ տեղի համեղ ուտեստները կարող եք ճաշակել ինչպես տանը, այնպես էլ՝ աշխատավայրում: