ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

PAUL


130 տարվա ավանդույթն ու նորարարությունը միավորած ֆրանսիական հանրահայտ «PAUL» ցանցի առաջին հայաստանյան սրճարան-ռեստորանը բացվել է Երևանի հնագույն շենքերից մեկում, իր հետ բերելով հարյուրամյա պատմության ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները և բաղադրատոմսերը։   

«PAUL»-ը  համադրում է հին Երևանի ճարտարապետությունն ու Ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը: 

Սրճարանին կից գործում է նաև ռեստորանային հատված, որտեղ ներկայացված են ֆրանսիական խոհանոցի նրբաճաշակ ուտեստները։ Նպատակը՝ համեղ սնունդ մատուցելուց բացի, հայ այցելուին բոլորովին նոր խահանոցի և մոտեցումների հետ  ծանոթացնելն է։ 


Առաջին «PAUL»հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին որպես հացաբուլկեղենի խանութ, այնուհետև դարձել սրճարանային ոլորտի ամենամեծ ցանցերից մեկը։ 

«PAUL»-ը միայն հացաբուլկեղենի մասին չէ, այն իր մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է կրում: Լինելով ընտանեկան բիզնես՝ այն հիմնված է ավանդույթների և արժեքների պահպանման վրա:



Աբովյան փող. 8