ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Las Culturas


«LAS CULTURAS»-ը լատինամերիկյան ռեստորան է: Այն տարբերվում է ավելի լայն աշխարհագրական խոհանոցի և մշակույթի ներկայացմամբ: Ռեստորանում ներկայացված են Բրազիլիայի, Արգենտինայի, Պերուի, նաև Մեքսիկայի հայտնի ճաշատեսակները և կոկտեյլները, ծովամթերքով հարուստ ուտեստներ, մսային հարուստ մենյու և հեղինակային ուտեստներ, որոնք կարող եք համտեսել միայն այստեղ:

«LAS CULTURAS»-ն ավելի բարձրակարգ ռեստորանի ձևաչափ է` կենդանի երաժշտությամբ, հարուստ բարով, նաև հարմար բացօթյա սրահով: Համեմունքները, որոնք հենց լատինամերիկյան խոհանոցի գլխավոր այցեքարտն են, ներմուծվում են Ամերիկայից:

Բարն այնքան գրավիչ է, որ կարող ես պարզապես այցելել՝ հենց բարի մոտ ընկերներով խմելու և բարմենների աշխատանքին հետևելու համար:

Ռեստորանում ամենուր բույսեր են, որոնք կարծես քեզ տեղափոխում են Հարավային Ամերիկա, ինչին նպաստում են նաև ինտերիերում օգտագործված աքսեսուարներն ու նախշազարդերը: Հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ երեկոյան հնչում է կենդանի երաժշտութուն մինչև 23:00-ը, որին հաջորդում է DJ-ը մինչև ուշ գիշեր: 

«LAS CULTURAS»- ռեստորան-բարն ունի ցերեկային հաճելի live երաժշտութուն՝ լանչի, բրանչի կամ թեթև ընդմիջումն ավելի հետաքրքիր դարձնելու համար:


Ամիրյան փող. 4/6
+37455 459 544