ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«EPOS»-ը դասական փակ ակումբ է նախատեսված «Beer Academy»-ի և «Ethnograph»-ի անդամների, ինչպես նաև հատուկ ընտրանքով անցած մարդկանց համար: Էպոսը իր պատերի մեջ ներառել է իրական ազգային արժեքների խորհուրդները՝ ճարտարապետության, պատմության, ռազմական գործի, առասպելաբանության, գիտական մտքի, մշակույթի. գրականության, երաժշտության, կերպարվեստի:
Այստեղ Ձեր երեկոները երաշխավորված են լինել լի վառ տպավորություններով, համեղ ու տարբերվող ուտեստներով, ստեղծագործ առասպելական խմիչքներով, ինչպես նաև երաժշտական հարուստ ներկապնակով։ «EPOS»-ական խոհանոցը կգնահատեն հատկապես ծովամթերքի սիրահարները, իսկ բարում ստեղծված հատուկ խոտաբույսերն ու պատմություն կրող կոկտեյլները կհաղթեն քո համային ընկալիչներին։
Ակումբի անդամի բիոմետրիկ տվյալների սկանավորմամբ, ապահովվում է իր և իր հյուրերի մուտքը «EPOS»։
«EPOS»-ը բաց է նաև զբոսաշրջիկների համար ՝ հատուկ վիզայով, որը հնարավոր է ստանալ տեղում։