ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
2004թ.-ին Երևանի սրտում բացվեց մի գողտրիկ անկյուն, որտեղ խինկալու սիրահարները ընտանեկան ջերմ միջավայրում կարող էին համտեսել ամենահամեղ խինկալին Հայաստանում:
«Tumanyan Khinkali» ռեստորանում ներկայացված են հայկական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստները։
Կյանքի կոչելով հին ավանդույթները և գտնվելով հին ու նոր ժամանակների խաչմերուկում, ռեստորանն իր հաճելի ինտերիերի ու բարեհամբույր անձնակազմի շնորհիվ դարձել է խինկալու սիրահարների երկրորդ տունը:
2015թ.-ին «Tumanyan Khinkali» ռեստորանը հաճելի անակնկալ մատուցեց իր հյուրերին՝ բացելով բացօթյա տերասսա, որտեղ ամառվա օրերին նրանք կարող են ընտանեկան և ընկերական մթնոլորտում վայելել ռեստորանի անկրկնելի խոհանոցը և Երևանյան զով երեկոները:
2020-ին բացվեց ևս մեկ սրահ՝ Վերնատունը, որի նրբագեղ և յուրահատուկ ինտերիերը ու խոհարարական բազմազանությունը հաճելիորեն զարմացնում են անգամ ամենաքմահաճ այցելուներին: