ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.` նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաեւ` նահատակված մալաթիահայերի հիշատակին:
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ:
Նոր Նորքի (V զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցի
Եկեղեցու Սուրբ սեղանի Աստվածածնի նկարի հեղինակը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն է:
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Շինարարության ժամանակ հայտնաբերվել է հնամյա տաճարի սյան հիմնաքար: Բակում տեղադրվել է ցայտաղբյուր, խաչքար, կահավորվել երիցատունը և ծխական խորհրդի ատենապետի նստավայրը:
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (հիմնահատակ քանդված)
Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված V-VIդդ.` հնի մնացորդների վրա: Այն վերստին կառուցվել է 1679թ. երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ` XVII դարավերջին:
Գեթսեմանի մատուռ (հիմնահատակ քանդված)
Գտնվում էր այնտեղ, որտեղ կառուցվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ միագմբեթ եկեղեցի։
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի
Նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն:
Սուրբ Երրորդություն եկեղեցի
2005 թ. նոյեմբերի 20-ին կատարվեց Ս. Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը: