ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

Սուրբ Խաչ եկեղեցի


Սուրբ խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի հայտնի գեղանկարը:


Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց և 1996 թ. ճարտարապետ Հրաչ Գասպարյանի նախագծով  սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու շինարարությունը: Տասը տարի անց՝ 2006 թ. հոկտեմբերին, ավարտվեցին եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքները: Ավանդական ճարտարապետական ոճ ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր է: Սրահի երկու կողմում ավանդատներ են: Սուրբ խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի հայտնի գեղանկարը: Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է: 

Նոյեմբերի 10-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, ավանդատները, մկրտարանը, սրբապատկերները, խաչվառը: Նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծեց նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սբ. խորանը, այնուհետև մատուցվեց Սուրբ պատարագ:


Ներքին Չարբախ 2-րդ փողոց