ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի (Երևան)
Քանաքեռի Սբ. Աստվածածին ռուսական եկեղեցին կառուցվել է 1913-16թթ՝ Քանաքեռ գյուղում՝ Երևանից 7 կմ հեռավորության վրա։ Այն նախատեսված էր Կուբանի կազակների զորքի Պոլտավական առաջին զորամասի զինվորների համար, ովքեր ծառայում էին Երևանում։
Եկեղեցին կառուցվել էր ռուսական ավանդական ճարտարապետական ոճով։ Ճարտարապետն էր Ֆյոդոր Միխայլովիչ Վերժբիցկին։ Մինչև 1917թ. կառուցվել են նմանատիպ 60-ից ավելի եկեղեցիներ՝ ամբողջ Ռուսական կայսրության տարածքում։ Սկզբնական ժամանակավոր եկեղեցին կոչվում էր աստվածապաշտ Ալեքսանդր Նևսկի իշխանի անունով՝ զինվորականների համար նախատեսված լինելը ընդգծելու համար։ 1906թ. հունվարի 26-ին տեղի է ունենում եկեղեցու պաշտոնական օծումը։ Կազակների զորամասը, որի համար կառուցվել էր եկեղեցին, այստեղ էր արդեն շուրջ 80 տարի՝ 1827թ., երբ ռուսական զորքերը ու հայ կամավորական ջոկատները ազատագրեցին Երևանը և վերացրին արևելահայերի համար չարիք դարձած Երևանի խանությունը։
Խորհրդային իշխանության ժամանակ եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ապա՝ ակումբ զինվորականների համար 1991թ., Հայաստանի անկախացումից հետո, եկեղեցին վերաբացվում է։ 2000թ եկեղեցին վերանորոգվել է, ավելացվել են զանգակատունը և գմբեթը, որոնք նախատեսված չեն եղել նրա կառուցման ժամանակ։