ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի
Կառուցվել է 1679 թ. երկրաշարժից մասամբ փրկված եկեղեցու տեղում: 1936-ին քանդման ժամանակ հայտնաբերվել է մեկ այլ փոքր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը՝ կառուցված 13-րդ դարում:
Եկեղեցին գտնվում է Աբովյան փողոցում: Կառուցվել է 1679 թվականի երկրաշարժից մասամբ փրկված եկեղեցու տեղում: Այն ուղղանկյուն շինություն էր՝ հենված չորս սյուների վրա: Մեծ դահլիճի պատերը զարդարված էին 1694-1695 թվականների փոքր խաչքարերով` վիմագրական արձանագրություններով: Ըստ արևմտյան ճակատի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1693 թվականին:
Եկեղեցին պետք է քանդվեր 1936 թվականին` քաղաքաշինական աշխատանքներով պայմանավորված: Նույն տեղում քանդման ժամանակ հայտնաբերվել է մեկ այլ փոքր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը, որը կառուցվել է 13-րդ դարում: Եկեղեցին այնքան գեղեցիկ էր, որ որոշում կայացվեց վերականգնել նրա քանդված հատվածները: Պատերի, տանիքի և գմբեթի վերականգնումից հետո եկեղեցին կրկին գործեց:
2009 թվականի հուլիսի 4-ին Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ․ Աննա եկեղեցու և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ կաթողիկոսի առաջնորդությամբ։ Եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի շենքը քանդվել է Երևանում կաթողիկոսի նստավայրի կառուցման համար (2015թ.):