ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ այն 1695թ. կառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Եկեղեցու ներսի պատերին ագուցված են 15-17դդ. նախշազարդ խաչքարեր։


1679թ.-ի աղետալի երկրաշարժից տուժել է նաև Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ այն 1695թ. կառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Եկեղեցին պատկանել է միաբանությանը (ունեցել է միաբանական բնակարաններ և պարսպապատով շրջափակված վանական այլ շինություններ)։ Սբ. Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկ է` աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով, մուտքերը հարավային և արևմտյան կողմերում են։ Եկեղեցու ներսի պատերին ագուցված են 15-17դդ. նախշազարդ խաչքարեր։ Դրանցից մեկի վրա, որպես կատարող, հիշատակված է Քերամ անունը։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին դադարել է գործել` դառնալով պահեստ։ Անկախությունից հետո այն վերանորոգել է Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը:


Քանաքեռի 6-րդ փողոց