ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Նոր Նորքի (V զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցի
Եկեղեցու Սուրբ սեղանի Աստվածածնի նկարի հեղինակը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն է:
Եկեղեցու հիմքերը դրվել են 1998 թ.` մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակ միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից:
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: Բացվել է 2000 թ.: Եկեղեցու Սուրբ սեղանի Աստվածածնի նկարի հեղինակը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն է: Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով: Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է: Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով: Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը մոմավառության համար են:
Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց:
Գալշոյան փող. 46