ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցի


Հնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գեւորգը: Հատակագծային եւ ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երեւանի Զորավոր եկեղեցուն: Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է `կամարակապ արեւմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով: Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից:

Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել եանանկարներ, որոնք ուշ միջանկադրաննյ 

Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է XVII դ., Իսկ 1981-84թթ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է: Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան: Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել եւ ցանկապատվել է տարածքը: Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը: Նորոգման եւ բարեկարգման շնորհիվ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է:


Նորագավիթ, 9-րդ փողոց