ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ:
Երևանի Նորք թաղամասի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս: Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: XX դարասկզբին եկեղեցին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև հարակից բնակավայրերից:
1990 թ. ապրիլից Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995 -ից եկեղեցին գործում է:
Արմենակ Արմենակյան փող.