ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի


Նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն:


Կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Կառուցումն սկսվել է 1996 թ.` Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի հայրապետության շրջանում: Առաջին Սբ. պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը: Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է: Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ սեղանը և ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Փանոսյանը:

Եկեղեցուն կից գործում է ծխական խորհուրդ, որն իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ՝ այցելություններ ծերանոց, մանկատուն, կազմակերպում ուխտագնացություններ: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն:


Սասնա Ծռեր փող., 12