ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի
Կառուցվել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում: Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ (1695), որն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում:
Կառուցվել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում` թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով: Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ (1695), որն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում:
1868թ. եկեղեցուն կից սկսել է գործել Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը, որը ստեղծվել էր Մեսրոպ Վարդապետ Սմբատյանցի ջանքերով: Սուրբ Հակոբ եկեղեցին եռանավ բազիլիկ է` աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից` Ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով: Եկեղեցու արևմտյան ճակատին տեղ-տեղ ագուցված են 1504, 1571, 1621 թվագրություններով գեղաքանդակ խաչքարեր:
Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը պետական միջոցներով նորոգել է եկեղեցին:
Սուրբ Հակոբ եկեղեցին վերաբացվել է 1990թ.:
Քանաքեռի 6-րդ փողոց
+37410 284 802