ՏՈՒՐԵՐ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱ


Երևանի կենտրոնի գլխավոր պողոտաներից մեկը:

Card image cap

Սայաթ-Նովայի պողոտան պաշտոնապես բացվեց 1963թ.: Պողոտան կրում է 18-րդ դարի բանաստեղծ, երաժիշտ և աշուղ Հարություն Սայադյանի անունը, որն առավել հայտնի է Սայաթ-Նովա անունով: Կեղծանվան ծագումը երկիմաստ է, բայց շատերը կարծում են, որ դա նշանակում է «երգերի արքա»: 1963թ․ հոկտեմբերի 27-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մոտ տեղի է ունեցել մեծն բանաստեղծ-աշուղի սպիտակ մարմարից պատրաստված հուշաղբյուրի (1963 թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան) բացման հանդիսավոր արարողությունը: Նույն ժամանակահատվածում բացվել է նաև Սայաթ-Նովայի անվան պողոտան։

Սայաթ-Նովան վրաց Իրակլի թագավորի օրոք պալատական ​​երգիչ էր: Նա երգեր է գրել հայերեն, վրացերեն, պարսկերեն և թուրքերեն լեզուներով: Լեգենդի համաձայն՝ բանաստեղծը աքսորվել է, քանի որ սիրահարված էր թագավորի դստերը: Քիչ բան է հայտնի Սայաթ-Նովայի կյանքի մասին, և տեղեկատվության հիմնական աղբյուրը նրա երգերն են: Նրա երգերը առայսօր կատարվում են և համարվում են Հայաստանի երաժշտական ​​մշակույթի գանձեր:

Սայաթ-Նովայի պողոտան ձգվում է 1.5 կմ և երկար ժամանակ չի զբաղեցնի այնտեղ զբոսնելը: Պողոտան սկսվում է Կոմիտասի անվան այգուցԿոմիտասը մեկ այլ հայ նշանավոր կոմպոզիտոր և երաժշտագետ է, ով հավաքագրել, ձայնագրել և մշակել է հայկական ազգային երաժշտությունը՝ դրանով իսկ պահպանելով այն: Պատահական չէ, որ Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիան գտնվում է հենց այս այգու ետևում: Առավոտյան և ցերեկային ժամերին Կոնսերվատորիայի կողքով անցնելիս կլսեք դասական երաժշտության հետաքրքիր խառնուրդ՝ ստեղնաշարային և լարային գործիքների մեղեդիները և վոկալ վարժությունները համատեղվում են՝ յուրահատուկ ներդաշնակություն ստեղծելով: Կոնսերվատորիայի դիմաց տեղադրված է Կոմիտասի արձանը (1988 թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան): Այս տարածքում օդը լի է երաժշտությամբ:

Երևանը պարծենում է բազմաթիվ տպավորիչ հուշարձաններով: Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի անկյունում տեղադրված է խորհրդային տարիներին հայտնի Արև Բաղդասարյանի համեստ և գեղեցիկ արձանը, ով կատարում էր միջազգային երգեր և պարեր:

Անցնելով այս խաչմերուկը՝ կարելի է տեսնել Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային ​​թատրոնը (1935 թ.): Թատրոնի շենքը հեշտությամբ աչքի է ընկնում, այն կարելի է ճանաչել իր խաղացանկով և մուտքի մոտ տեղակայված զանգով, որը սիրում են հնչեցնել մեծից փոքր՝ բոլորը: Շենքի ներսում գործում է երաժշտական ​​հեքիաթների տունը, որտեղ ներկայացված են հանրաճանաչ հեքիաթների հերոսներ, որոնք երբեմն դուրս են գալիս պարելու: Տիկնիկային թատրոնում շատ հաճախ բեմադրվում են մեծահասակների պիեսներ և ռոք համերգներ: 

Մի փոքր ներքև՝ Աբովյան փողոցի խաչմերուկում, գտնվում է 13-րդ դարի Սուրբ Աստվածածնի (Կաթողիկե) եկեղեցին, որը նախկինում եղել է վանական համալիրի մաս: 17-րդ դարում փոքրիկ կամար է կառուցվել եկեղեցու արևմտյան ճակատի մուտքը մոտ՝ այն կապելով նոր, ավելի մեծ տաճարի հետ: Սակայն 1934թ․ եկեղեցին ավերվել է: Վերջինիս տեղում կառուցվել է Լեզվի ինստիտուտը: Իսկական հրաշք էր՝ մատուռի՝ կործանումից փրկվելը: Այն մնացել էր անվնաս և կանգուն Լեզվի ինստիտուտի բակում: 2008թ․ ինստիտուտի շենքի քանդմամբ փոքրիկ եկեղեցին ազատվում է քարե պարիսպներից և նոր կյանք առնում: Եկեղեցուց հյուսիս կառուցվում է կրոնական նոր համալիր, որը ներառում է շատ ավելի մեծ եկեղեցի:

2009թ. հուլիսի 4-ին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից կատարվում է հողօրհնեքի արարողություն՝ Սուրբ Աննա եկեղեցու և հարակից համալիրի կառուցման համար, որը նախատեսված էր ծառայելու որպես կաթողիկոսի՝ Երևանի նստավայր: Շինարարությունը սկսվում է 2011թ․ և ավարտվում 2014թ․: 2015թ․ ապրիլի 30-ին եկեղեցին օծվում է Գարեգին Բ կաթողիկոսի կողմից: Հովվապետական ​​նստավայրը եկեղեցուց արևմուտք է:

Հաջորդ խաչմերուկում գտնվում է Անի Պլազա հյուրանոցի 14 հարկանի շենքը: Այն, որպես խորհրդային տարիների պետական ձեռնարկություն, բացվել է 1970թ․

Սայաթ-Նովայի պողոտայում գտնվում են մի շարք սրճարաններ և ռեստորաններ: Պողոտայի այդ հատվածում առկա են նաև հագուստի, աքսեսուարների և էլեկտրոնային տեխնիկայի խանութներ, հայկական բանկերի գրասենյակներ՝ փոխանակման կետերով:

Եթե ​​ուղին շարունակենք, Սայաթ-Նովայի պողոտան կհատի Օղակաձև զբոսայգին: Այստեղ՝ փոքրիկ, նեղ ու կանաչ տարածքում, կտեսնեք Եղիշե Չարենցի հուշարձանը: 

Պողոտան ավարտվում է հարավ-արևելքում Եղիշե Չարենց փողոցի հետ խաչմերուկով. սա Արգենտինայի Հանրապետության հրապարակն է։ 2019 թվականին հրապարակում տեղադրվեց արգենտինացի քաղաքական գործիչ, գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին՝ ընդգծելու հայ և արգենտինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Տևողություն՝ 1.5 ժ
Մեկնելու վայրը՝ Ֆրանսիայի հրապարակ
Ժամանման վայրը՝ Եղ. Չարենցի փողոց
Գործունեության ժամանակահատվածը՝ Ամբողջ տարին

Երթուղի