ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ


2006


Գտնվում է Սայաթ-Նովայի, Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում։

Իբրև քաղաքաշինական հանգույց՝ ստեղծվել է դեռևս խորհրդային տարիներին և հայտնի էր «Օպերայի մերձակա հրապարակ» անվամբ։

2006 թ․ Հայաստանում Ֆրանսիայի օրերի միջոցառումների շրջանակում անվանակոչվել է Ֆրանսիայի հրապարակ։ Հրապարակի կենտրոնում 2011 թ․ հոկտեմբերի 7-ին տեղադրվել է XIX դ․ ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի արձանը (1887, քանդակագործ՝ Օգյուստ Ռոդեն)՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության և ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ։


Ֆրանսիայի հրապարակ