ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻ
1960-ականներ
Օղակաձև
զբոսայգին ներկայում կոչվում է Երիտասարդության զբոսայգի։ Այն սկսվում է «Այրարատ»
կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին,
և Խանջյան ու Ե. Քոչարի փողոցներով եզերվելով՝ ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան
փողոցներ։
Օղակաձև
այգու հատակագիծը մշակվել է 1924 թվականին, սակայն կյանքի է կոչվել միայն 1960-ական
թվականների սկզբին։ Մինչև 1960-ական թվականները Շախմատի տնից մինչև այգու վերջն ընկած
հատվածում եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-ականների վերջին
դրանք քանդվել են։
Այգու
կառուցումն իրականացվել է Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ։ Կառուցման փուլում նախագիծը
մի շարք փոփոխությունների է ենթարկվել, և նախատեսված 1200 հա տարածքը զգալիորեն կրճատվել
է։
1960–1970-ական
թվականներին Օղակաձև զբոսայգու տարածքը հարստացել է հուշարձաններով։
2005
թվականին այգին անվանակոչվել է Երիտասարդության զբոսայգի։
2021
թվականին այգում բացվել է սքեյթ-պարկ։