ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Եղիշե Չարենց


Քանդակագործ՝ Ն.Նիկողոսյան

Ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան

Նյութ՝ Բրոնզ, գրանիտ 

Տարեթիվ՝ 1985


Հայ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ, հայ գրականության դասական Եղիշե Չարենցի (1897-1937) հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում՝ Հայաստանի Հանրային Ռադիոյի (Ռադիոտան) դիմաց, տեղադրվել է 1985-ին։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 18,5 մետր է։

Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը.

«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»։


Օղակաձև զբոսայգի, Սայաթ-Նովա պող.