ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Կոմիտաս
Քանդակագործ՝ Ա. Հարությունյան
Ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Նյութ՝ Բրոնզ, գրանիտ
Տարեթիվ՝ 1988
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, 1869-1935), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։
1988 թվականին հունվարի 8-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում բացվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի արձանը:
Կոնսերվատորիայի պուրակ