ՏՈՒՐԵՐ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱ


Երևանի կենտրոնի գլխավոր պողոտաներից մեկը:

Card image cap

Սայաթ-Նովայի պողոտան պաշտոնապես բացվել է 1963 թ.: Պողոտան կրում է 18-րդ դարի բանաստեղծ, երաժիշտ և աշուղ Հարություն Սայադյանի անունը, որն առավել հայտնի է Սայաթ-Նովա անունով:

Սայաթ-Նովայի պողոտան ձգվում է 1.5 կմ: Այն սկսվում է Կոմիտասի անվան այգուց:  Այստեղ է գտնվում նաև Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիան, որի դիմաց տեղադրված է Կոմիտասի արձանը (1988, քանդակագործ՝ Արա Հարությունյան): Այս տարածքում օդը լի է երաժշտությամբ:

Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի անկյունում տեղադրված է քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած «Ղարաբաղցի կինը» արձանը, որը հեղինակը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։

Անցնելով այս խաչմերուկը՝ կարելի է տեսնել Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային​​ թատրոնը (1935): Թատրոնի շենքն առանձնանում է ընդհանուր միջավայրից, իսկ մուտքի մոտ տեղակայված զանգը սիրում են հնչեցնել մեծից փոքր՝ բոլորը: Շենքի ներսում գործում է երաժշտական ​​հեքիաթների տունը, որտեղ ներկայացված են հանրաճանաչ հեքիաթների հերոսներ:

Մի փոքր ներքև՝ Աբովյան փողոցի խաչմերուկում, գտնվում է 13-րդ դարի Սուրբ Աստվածածնի (Կաթողիկե)եկեղեցին, որը նախկինում եղել է վանական համալիրի մաս: 2008 թ․ Լեզվի ինստիտուտի շենքի քանդմամբ փոքրիկ եկեղեցին ազատվում է քարե պարիսպներից և նոր կյանք առնում: Եկեղեցուց հյուսիս կառուցվում է կրոնական նոր համալիր, որը ներառում է Սուրբ Աննա եկեղեցին:

Հաջորդ խաչմերուկում գտնվում է Անի Պլազա հյուրանոցի 14 հարկանի շենքը (1970):

Սայաթ-Նովայի պողոտայում գտնվում են մի շարք սրճարաններ և ռեստորաններ: Պողոտայի այդ հատվածում առկա են նաև հագուստի և էլեկտրոնային տեխնիկայի խանութներ:

Եթե ​​ուղին շարունակենք, Սայաթ-Նովայի պողոտան կհատի Օղակաձև զբոսայգին: Այստեղ՝ փոքրիկ, նեղ ու կանաչ տարածքում, կտեսնեք Եղիշե Չարենցի հուշարձանը

Պողոտան ավարտվում է հարավ-արևելքում Եղիշե Չարենց փողոցի խաչմերուկով. սա Արգենտինայի Հանրապետության հրապարակն է։ 2019 թվականին հրապարակում տեղադրվեл է արգենտինացի քաղաքական գործիչ, գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին՝ ընդգծելու հայ և արգենտինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Մեկնելու վայրը՝ Ֆրանսիայի հրապարակ
Ժամանման վայրը՝ Եղ. Չարենցի փողոց
Գործունեության ժամանակահատվածը՝ Ամբողջ տարին

Երթուղի