ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Ղարաբաղցի կինը


Քանդակագործ՝ Դ. Երևանցի

Նյութ՝ Բրոնզ

Տարեթիվ՝ 1985


«Ղարաբաղցի կինը» քանդակ, գտնվում է Երևանում, Օպերայի մոտ՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում։ Քանդակը ստեղծվել է 1985 թվականին, քաղաքում տեղադրվել է 1988 թվականին։

Քանդակը տեղադրվել է 1988 թվականի նոյեմբերի 11-ին Օպերային թատրոնի մերձակա այգում։ Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, այն նվիրել է Մշակույթի հայկական ֆոնդին։


Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։ Խորհրդային իշխանություններն արգելել էին քանդակը տեղադրել քաղաքում. այն երկու տարի գտնվում էր ձուլարանում։ Արցախյան շարժումից հետո՝ 1988 թվականին, արձանը տեղադրվեց Կարապի լճի վերին հատվածում։ Հուշարձանի պատվանդանին փորագրված է.

 «Ժող. արտիստ Արև Բաղդասարյանի հիշատակին»։


Տերյան - Սայաթ-Նովա փ. խաչմերուկ