ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ
Շոփինգն ու հուշանվերների գնումը ճանապարհորդության անբաժանելի մասն են։ Երևանի հյուրերը կարող են հաճելի գնումներ կատարել քաղաքի ժամանակակից առևտրի կենտրոններում, հանրախանութներում և սուպերմարկետներում, իսկ հայկական ձեռագործ իրերի ու յուրահատուկ հուշանվերների սիրահարները՝ այցելել քաղաքի կենտրոնում գտնվող բաց շուկաներ և փոքրիկ մասնագիտացված խանութներ։
Երևանից մեկնելիս անպայման ձեզ հետ վերցրեք հայկական ավանդական համերի մի պատառիկ՝ չրեր, շոկոլադե դելիկատեսներ, հայկական կոնյակ ու գինի։ Որպես ճանապարհորդությունից հուշ կարող եք ընտրել նաև կավից կամ ծիրանի փայտից պատրաստված ձեռագործ իրեր, ավանդական զարդեր կամ նույնիսկ ձեռագործ գորգ։ Այսպիսի հուշանվերները ոչ միայն կվերադարձնեն ձեզ Հայաստան կատարած ուղևորության հաճելի հիշողությունները, այլև կփոխանցեն հայկական մշակույթի ու արհեստների մի մասնիկը։
Արհեստագործության Վերնիսաժ
Վերնիսաժը բաց շուկա-ցուցահանդես է Երևանի կենտրոնում, որտեղ դուք կգտնեք հայկական ձեռագործ գլուխգործոցներ, բացառիկ հուշանվերներ և արվեստի գործեր:
Նկարիչների Վերնիսաժ
Նկարիչների Վերնիսաժը գտնվում է Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։ Այստեղ դուք կարող եք գնել նկարներ յուրաքանչյուր ճաշակի համար:
«Սիզնս Պարկ Սթեյշն» Տոնավաճառ
«Սիզնս Պարկ Սթեյշնը» կգործի Երևանի կենտրոնում 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 20-ը:
«Դալան» Հուշանվերների Խանութ
Այստեղ այցելելիս կարծես ապրում ես Հայաստանի պատմությունը, որը ներկայացված է յուրօրինակ հուշանվերների ու զարդերի միջոցով:
«ԹԱԴԷ» Հուշանվերների Խանութ
Այստեղ կտեսնեք հայկական մշակույթի գեղեցկությունը՝ ներկայացված ժամանակակիցների կողմից:
Տարազ Արթ
Բրենդի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու հայկական մշակույթը ժամանակակից նորաձևության ասպարեզում:
«ՄԻՍՄԱ» Ասեղնագործության Անկյուն
«ՄԻՍՄԱ»-ն գունավորում, գեղեցկացնում, հայկական շնչով է լցնում ցանկացած տուն և ինտերիեր…