ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Card image cap

ԱՐԺՈՒՅԹ


Փողը և միջին գները


ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց է հանդիսանում ազգային արժույթը` հայկական դրամը:

Քաղաքում ամենուր առկա են փոխանակման կետեր: Դրանք լրացուցիչ միջնորդավճար չեն գանձում: Փոխարժեքը կարող է տարբերվել տեղից տեղ, բայց ոչ շատ` կախված այն բանկից, որի հետ փոխանակման կետը համագործակցում է: Դուք կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված օրական փոխարժեքներին cba.am կամ rate.am հասցեով:

Գործում են յոթ անվանական արժեքով թղթադրամներ` 1000֏, 2000֏, 5000֏, 10000֏, 20000֏, 50000֏, 100000֏ դրամ:

Առկա են նաև վեց անվանական արժեքով մետաղադրամներ՝ 10֏, 20֏, 50֏, 100֏, 200֏ և 500֏ դրամ:


ՄԻՋԻՆ ԳՆԵՐ

Սնունդ


Ջուր, 0.5-լիտրանոց շիշ՝ 150 ֏

Սպիտակ հաց, 0.5 կգ՝ 350 ֏

Լավաշ, 1 կգ՝ 500-600 ֏

Կաթ, սովորական, 1 լիտր՝ 450 ֏

Ձու, 6 հատանոց փաթեթ` 600 ֏

Գինի, 0.75 լիտրանոց շիշ` 3000 ֏

Տեղական գերազանց գարեջուր, 0.5 լիտր շիշ` 450 ֏

Ծխախոտի տուփ՝ 700 ֏

Հայկական քաղցրավենիքի և չրերի հավաքածու` 4000 ֏


Այցելություն սրճարաններ և ռեստորաններ


Արագ սնունդ՝ 1500 ֏

Սնունդ մատչելի ռեստորանում՝ 5000 ֏

Սնունդ 2 անձի համար միջին մակարդակի ռեստորանում, երեք ճաշատեսակ` 13000 ֏

Սուրճ արևելյան՝ 600-1500 ֏

Գինի, 1 բաժակ՝ 2000 ֏

Գարեջուր, 1 բաժակ՝ 800 ֏


Տրանսպորտ


Տեղական քաղաքային տրանսպորտի տոմս, ներառյալ մետրո՝ 100 ֏

Տաքսի, նվազագույն ուղեվարձը՝ 600 ֏

Տաքսի, սակագին 1 կմ-ի համար՝ 100 ֏

Տաքսի, սպասելավճար 5 րոպեի համար, ընդունված սակագին՝ 100 ֏

Մեքենայի վարձույթ, օրը՝ 25000 ֏

Բենզին, 1 լիտր՝ 500 ֏