ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան


Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: Այստեղ ցուցադրված է մոտ 20 հազար հնագիտական ցուցանմուշ:


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի:

Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղեր. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավիթ վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի կողմից Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Իր մասնաճյուղերով այն զբաղեցնում է շուրջ 80 հա տարածք:

«Էրեբունի» թանգարանի շենքի նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` Արա Հարությունյանը: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12753 հնագիտական առարկաները՝ խմբավորված 160 հավաքածուներում: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ:

Թանգարանն ունի Գիտահետազոտական, Ֆոնդերի պահպանման, Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման, Էքսկուրսիոն և մասսայական աշխատանքների բաժինները, Վերականգնման լաբորատորիա: Տարեկան թանգարան է այցելում շուրջ 24 000 զբոսաշրջիկ: Թանգարանն ունի հուշանվերների կրպակ, որտեղից այցելուները ձեռք են բերում թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերներով ստեղծված մշակութային արտադրանքներ: 2012թ.-ից թանգարանում գործում է «Պատանի հնագետ» դպրոցը: Այն նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի-կիրակի՝ 10:30-17:00

Երկուշաբթի` փակ 


ՄՈՒՏՔ


Չափահասներ  1500դրամ 

Դպրոցականներ – 500 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Թանգարան

Հայերեն - 2000 դրամ

Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն/  - 4500 դրամ

Թանգարան և ամրոց

Հայերեն - 2500 դրամ

Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն/ - 6000 դրամ



Էրեբունի փող. 38
+37410 432 661

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Էրեբունի փող. 38
+37410 432 661
Մայիս 18
Չրք 10:30